Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

ՈՒմ նվիրեն, ով գնա «հանգստանալու»

ՈՒմ նվիրեն, ով գնա «հանգստանալու»
27.07.2018 | 00:52

ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ իշխանափոխությունից հետո 2 ամսվա ընթացքում Հայաստանում իրենք բացել են կուսակցության 55 նոր գրասենյակ: Դրանց զգալի մասը լավ վերանորոգված է, ճիշտ կահավորված մայրաքաղաքի տարբեր շրջանների տեսանելի հատվածներում: Բացումները ուղեկցվում են նաև «հին Հայաստանի» նշանային համակարգերով՝ բանկետ-ֆուրշետով, «մե քեֆ, մե ուրախությունով»:

Հարցին՝ ինչ ֆինանսավորմամբ են բացվում այդ «ֆիլիալները» և դեռ ինչքան կբացվեն, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն ասաց. «Եթե չեմ սխալվում, գրասենյակները, այո, մոտ հիսունն են։ Կոնկրետ տարածքներում կուսակցության հանդեպ հետաքրքրություն ունեցող մարդիկ եթե կան, որոնք այդ հարցով դիմում են մեզ, մենք բացում ենք այդ գրասենյակները։ Ինչ վերաբերում է ֆինանսական աղբյուրներին, ունենք անդամավճարներ և հազարավոր նվիրատուներ, որոնք հեղափոխության ընթացքում նվիրատվություններ են կատարել»։
Շատ հետաքրքիր է` նվիրատվություններ արվել են հեղափոխությանը, Հայաստանին, իսկ բացվում են ՔՊ գրասենյակներ։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4870

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ